Ի՞նչ է կարդում պարուհի Վարդան և ի՞նչ խորհուրդ է տվել իր երկրպագուներին (լուսանկար)

Հանրահայտ հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) ծննդյան բուռն օրվանից հետո (Վարդայի ծննդյան օրը մարտի 3-ն էր) փորձում է հանգստանալ և վայելել անգործությունը:

Instagram-ի իր էջում նա «խիստ տնային» լուսանկար է հրապարակել՝ պառկած սպիտակ խալաթով, գիրքը ձեռքին: Նկարը գեղեցկուհին մակագրել է այսպես. «Թռչող մարդն անցնում է քայլողին, քայլողը՝ սողացողին, իսկ սողացողն անցնում է տեղում կանգնածին: Հ.Գ. Կարևորը չդոփել տեղում: Մի օր ես կավարտեմ այս գրքի ընթերցանությունը»:

Հիշեցնենք, որ ծննդյան օրվա ավարտին Վարդան ևս մի հրաշալի լուսանկարով ուրախացրել էր իր բաժանորդներին: Նկարում աղջիկը ծննդյան ծաղկեփնջով է: Նկարագրության մեջ պարուհին անցյալում էր թողել ևս մեկ ծննդյան օր, խոստացել էր հաջորդ օրը վայելել ոչինչ չանելով, ապա տեղեկացրել, որ ուղևորվում է Սուրբ քաղաք՝ Երուսաղեմ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am