Ամերիկյան Facebook ընկերությունը պատրաստվում է համագործակցել հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ`երեխաների մասնակցությամբ նոր պրանկ շոու ստեղծելու նպատակով:
Ինչպես հայտնում է engadget.com կայքը, նոր հումորային շոուն կոչվելու է You Kiddin’ Me: Դրա շրջանակում երեխաները պետք է իրենց աստղային ծնողներին զավեշտալի հանձնարարություններ տան, և մեծերը պետք է դրանք պարտադիր կատարեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ շոուն հնարավոր կլինի դիտել ֆեյսբուքյան հարթակում:
Աղբյուրը՝ tert.am