Շարլիզ Թերոնը պատմել է մարիխուանայի հանդեպ իր սիրո մասին

Վերջերս տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ իր կյանքի մեծ մասը նա մարիխուանա է ընտրել, ալկոհոլի փոխարեն:

Իր առաջին փորձը Շարլիզն այսպես է նկարագրել. «Ես դեռահաս էի: Այդ ժամանակ իմ կյանքում իսկական քաոս էր, մինչև որ ես մեծացա: Բայց ես իրոք տարված էի մարիխուանայով ավելի շատ, քան ալկոհոլով կամ ինչ որ այլ բանով: Բայց մի պահի ամեն ինչ հանկարծ փոխվեց: Ես 30 տարեկանում գիտակցեցի, որ այն ինձ այլևս չի ուրախացնում, ես տխրեցի ու հասկացա, որ բավական է»,- պատմել է Թերոնը:

Այնուամենայնիվ, աստղը խոստովանել է, որ ինքն ու իր մայրը պատրաստ են կրկին վերանայել մարիխուանա ծխելու տարբերակը, որպեսզի վերջապես հրաժարվեն քնաբեր ուժեղ դեղերից:

«Ես չեմ վախենում, որ նորից նույն բանը կկրկնեմ, քանի որ հիմա կան այսպես կոչված «առաջարկվող չափաբաժինները»: Կարևոր է միայն դրանք պահելը: Իրականում դա ինձ համար հրատապ հարց է, քանի որ ուզում եմ հրաժարվել քնաբերներից: Մայրիկս նույնպես շատ վատ է քնում, այնպես որ՝ այո, մենք պատրաստ ենք»:

Աղբյուրը՝ 1in.am