Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ համացանցում գրառում կատարելով, որեւէ մեկին ինչ-որ բան հասկացնեմ. Մարիամ Մելիքյան

Մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ում արտաքինը վերջին շրջանում շատ է քննարկվում, նոր լուսանկար է հրապարակել` վերնագրելով` «Գիտեք, թե ինչով եմ եստարբերվում բարբի տիկնիկից. ես չեմվաճառվում»:

Օգտատերերից շատերը կարծում են, թե Մարիամը դեմքի վրա կատարած արհեստական միջամտություններից հետո տիկնիկի է նմանվել, իսկ այդ մասով դերասանուհին իր կոնկրետ մոտեցումն ունի:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցեց Մարիամի հետ, ով ամունությունից հետո ապրում է Թուրքիայում: Դերասանուհին վստահեցրեց` իր այդ գրառմամբ կոնկրետ մարդու չի ակնարկել.

«Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ համացանցում գրառում կատարելով, որեւէ մեկին ինչ-որ բան հասկացնեմ: Եթե մեկին ցանկանայի մի բան ասել, դա կանեի կոնկրետ` առանց վերացական խոսելու: Դա պարզապես պատասխանն էր այն մեծ թվով մեկնաբանությունների, ովքեր կարծում են, թե դեմքիս վրա շտկումներ անելուց հետո բարբի տիկնիկ եմ նմանվել: Այո, ես տարբերվում եմ տիկնիկներից նրանով, որ չեմ վաճառվում:Գիտեք, կարծում եմ, որ մարդ կարող է գեղեցիկ լինել, անել ամեն բան, որ ավելի գեղեցկանա, բայց դա չի նշանակում, որ այդպիսով տիկնիկի է նմանվում»,- նշեց նա:

Մարիամը նկատեց նաեւ, որ եթե առաջ շատ ցավագին էր տանում իր հետ կապված վատ մեկնաբանություններն ու հրապարակումները, ապա հիմա դրանց ժպիտով է վերաբերվում:

«Ես հասկացել եմ, որ ինչ էլ անեմ, միեւնույն է, քննադատվելու եւ քննարկվելու եմ: Այդ ամենն ինձ համար սովորական է դարձել: Ինչ վերաբերվում է նրան, որ մարդիկ մեղադրում ու դատում են ինձ` արտաքինս փոխելու մեջ, ապա կասեմ, որ նրանք, իհարկե, կարող են իրենց կարծիքը հայտնել, բայց ինձ մեղադրելու եւ իմ փոխարեն որոշում կայացնելու իրավունքը չունեն: Ինչպես յուրաքանչյուը, այնպես էլ ես ինքս եմ որոշում, թե ինչ անեմ իմ արտաքինի եւ կյանքի հետ: Եթե կան մարդիկ, ովքեր ունեն մեծ քիթ, կամ ոչ գեղեցիկ արտաքին եւ չեն ցանկանում պլաստիկ միջամտություններ անել, միայն նրա համար, որ բնական մնան, ապա դա իրենց ընտությունն է: Ես կարծում եմ, որ կինը պետք է հետեւի իրեն եւ հնարավորության դեպքում անընդհատ աշխատի իր գեղեցկության վրա»,- ավարտեց նա:

Աղբյուրը՝ life.panorama.am