Քայլի Ջենները պատմել է, թե ում է նման իր երեխան (լուսանկարներ)

Քայլի Ջենները, ով առաջին անգամ մայր է դարձել 3 շաբաթ առաջ, շարունակ սոցցանցերում երկրպագուներին իրազեկում է իր ընտանեկան կյանքի մասին, չնայած հղիության ողջ ընթացքը գաղտնի է պահել։

20-ամյա աստղը երկխոսության մեջ է մտել Twitter-ի բաժանորդների հետ, ովքեր հետաքրքրվել են նրանից, թե ինչպես են ընթանում 3 շաբաթական աղջնակի գործերը։

«Նա շատ նման է ինձ մանուկ հասակում»,-պատմել է Քայլին և հավելել, որ գրեթե ողջ օրը աչք չի կտրում նրանից։

Քայլիի հայրը՝ սեռափոխության դիմած Քեյթլին Ջենները, Instagram-ում կիսվել է դստեր փոքր ժամանակվա լուսանկարով։ Հավանաբար հենց այսպիսի գրավիչ փոքրիկ էլ կդառնա Սթորմին։

Աղբյուրը՝ 1in.am