Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ամուսնու՝ Դենի Մոդերի հետ խիստ դիետայի վրա է նստել։ Նա որոշել է ոչ միայն նիհարել, այլ նաև մաքրել օրգանիզմը:
«Ben is Back» ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Ջուլիա Ռոբերտսը մի քիչ գիրացել էր, քանի որ այդպես էր պահանջում նրա դերը, այդ պատճառով էլ աստղը որոշել է խիստ դիետայի վրա նստել։ Նա ներքաշել է նաև ամուսնուն՝ Դենի Մոդերին, ում, պարզվում է, սնունդի մեջ սահմանափակումները այնքան էլ դուր չեն գալիս։
Մոդերը պնդում է, որ իր կնոջ կառուցվածքը իրեն դուր է գալիս, Սակայն Ռոբերտսը պնդում է իրենը։ Դիետաների ժամանակ մարդիկ հաճախ նյարդային և ագրեսիվ են դառնում, այդ պատճառով աստղի ընտանիքին մոտ կանգնածները չեն բացառում, որ Ռոբերտսի և Մոդերի հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լարված են, կարող են էլ ավելի լարվել ու վատանալ։
Աղբյուրը՝ 1in.am