ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի կինը՝ Լուիզ Լինթոնը, հարցազրույց է տվել Elle ամսագրին ու նշել, որ ինքն իրեն զգում է որպես «սովորական մարդ»։Հարցազրույցը թողարկվել է ամսագրի մարտի համարում։
Լուիզ Լինթոնն անդրադարձել է ինստագրամում իր հրապարակումների հետ կապված սկանդալին, երբ վերջինս ամուսնու հետ գործուղման ժամանակ գրառում էր կատարել ու նշել, թե ինչպիսի աշխարհահռչակ բրենդներից է օգնվում ինքը՝ Hermès, Tom Ford и Valentino, որի պատճառով օգտատերեը նրան անվանեցին մեծամիտ, իսկ ինքն էլ կոշտ պատասխաններ տվեց նրանց։
«Ես ինձ զգում էի որպես սովորական մարդ, իսկ սովորական մարդկանց, երբ տեսնում են սոցիալական ցանցերում արատավոր մեկնաբանություններ, թույլատրվում է պատասխանել։ Ես ինձ զգում էի խաղահրապարակում մի երեխայի նման, ում նյարդայնացրել են ու նա պատասխան է տվել»,-ասել է Լինթոնը՝ հավելելով, որ իսկապես ցավում է տեղի ունեցածի համար։
Աղբյուրը՝ life.panorama.am