Վենդի Ուիլյամսը չեղյալ է հայտարարել Վալենտինի օրվան նվիրված շոուն՝ հարբուխի պատճառով

Վենդի Ուիլյամսին անհրաժեշտ է հանգիստ։ Հեռուստատեսային թոք շոուների հաղորդավարը  չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրվա՝ փետրվարի 14-ի, այսինքն՝ Վալենտինի օրվա «The Wendy Williams»-ի թողարկումը՝ եթերաշրջանի հենց մեջտեղում՝ հարբուխի պատճառով։

«Այս հարբուխային շրջանում Վենդին ունի որոշ հարբուխային ախտանշաններ։ Փետրվարի 14-ին նա կթողարկվի կրկնություն»,-Us Weekly-ին հաղորդեց շոուի խոսնակն այս երեքշաբթի՝ փոտրվարի 13-ին։

Սա Ուիլյամսի առաջին առողջական խնդիրը չէ վերջին ամիսների ընթացքում։ Ինչպես հաղորդում էին ավելի վաղ, 53-ամյա հեռուստատեսային աստղը ուշաթափվել է Հելոուինին նվիրված իր շոուի ժամանակ՝ հոկտեմբերի 31-ին։ Ուիլյամսը, որն այդ ժամանակ հագնված էր Ազատության արձանի նմանությամբ, զբաղված էր  Հելոուինի լավագույն զգեստն ունեցող մասնակիցների ընտրությամբ, երբ ընկավ գետին։

«Դա ինչ-որ հնարք չէր։ Զգեստի մեջ չափազանց շոգ էր եւ ես չդիմացա»,-այդ միջադեպի մասին պատմեց Ուիլյամսը ABC News-ի Էմի Ռոուչին նոյեմբերի 3-ին։ «Անձնակազմն ու անվտանգության աշխատակիցները կարծեցին, որ իմ տարօրինակ հայացքըն ու տեսքը ընդամենը հնարքի մաս են կազմում, քանի որ ես հաճախ եմ հնարքների դիմում։ Դա Հելոուինն էր։ Նրանք կարծեցին, որ դա ինչ-որ պլանի մաս է, ուստի ոչ ոք չմոտեցավ, մինչեւ ես չընկա գետին։ Այնուհետեւ, Աստված վկա, սկսվեց քաոս։ Տաղավարի լսարանը խենթացավ»։

«Գիտեք, ես որոշակի տարիքի կին եմ։ Ես եւս մենոպաուզայի միջով եմ անցնում»,- շարունակեց նա։ «Չմտածեցի, որ զգեստս այդքան տաք կլինի, երբ առաջին անգամ էի այն փորձում։Ամենայն հավանականությամբ, ջրազրվել էի։ Այդպես են կարծում պարամեդիկները։ Ես գնացի իմ բժիշկների մոտ եւ այժմ ինձ լավ եմ զգում՝ ներառյալ այն ամենը, ինչ կապված է արյան շրջանառության հետ»։