2018 թվականին Tesla ավտոմեքենան առաջին անգամ առանց վարորդի կհատի ԱՄՆ-ը։ Փորձի նախապատրաստման համար կպահանջվի առնվազն կես տարի։ Tesla ավտոմեքենան կհատի ԱՄՆ-ը՝ արհեստական ինտելեկտի օգնությամբ, առանց մարդկային որևէ միջամտության։
Նման փորձ պետք է անցկացնեին դեռևս 2017 թվականին, սակայն Իլոն Մասկի խոսքով՝ մեքենան դեռևս լիարժեք պատրաստ չի եղել։
Տրանսպորտային միջոցի ունակությունների մասին Tesla-ի ղեկավարը պատմել է ժողովի ժամանակ, որը նվիրված է եղել ընկերության ֆինանսական վիճակին։ Իլոն Մասկը հավատում է արհեստական ինտելեկտով մեքենաների կառավարման համընդհանուր և անվտանգ տեխնոլոգիաների ստեղծման հնարավորությանը։ Նա գոհ է այն բանից, թե ինչպես է զարգանում նախագիծը և վստահ է մշակման հեռանկարային լինելուն։
Աղբյուրը՝ 1in.am