Facebook-ը 1-ական մլն դոլարի դրամաշնորհներ կտրամադրի հաջող հանրույթների տերերին

Facebook սոցցանցի ղեկավարությունը 10 մլն դոլարի դրամաշնորհ է առանձնացրել ռեսուրսի ներսում հաջող խմբերի տերերի համար։ Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։

«Մենք փնտրում ենք հանրույթներ, որոք նշանակություն ունեն դրանց մեջ մտնող մարդկանց համար»,- Reuters գործակալությունը մեջբերում է Facebook-ի՝ հանրույթների և խմբերի հարցերի կարգավորման բաժնի ղեկավար Ջենիֆեր Դալսկին։

Համաձայն ծրագրի պայմանների՝ 5 առավել առաջատար հանրույթների տերերին կվճարվի 1-ական մլն դոլար՝ նախագծերի ֆինանսավորման համար։ Եվս մոտ 100 խմբերի ադմինիստրատորներին կտրվեն 50 հազարական դոլարի դրամաշնորհներ։

Աղբյուրը՝ 1in.am