Բրիտանական Bonhams աճուրդի տունը վաճառքի է հանել 1961 թվականի արտադրության Aston Martin DB4GT Zagato 2 VEV լեգենդար մոդելը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, մեքենայի կողմնորոշիչ գինը 15 մլն ֆունտ ստեռլինգ է: Ներկա պահին այն ամենաթանկարժեք բրիտանական մեքենան է Եվրոպայում: Ողջ աշխարհում տվյալ մոդելից ընդամենը 19 օրինակ կա:
Ավտոմեքենան 1961-62 թթ. մասնակցել է միջազգային ավտոմրցարշավներին: Բրիտանական մոդելը մրցել է Ferrari 250 GT SWB և Ferrari 250 GTO Berlinetta մակնիշի մեքենաների հետ: Ժամանակին մեքենան վարել է «Ֆորմուլա 1»-ի երկակի չեմպիոն Ջիմ Քլարքը:
Շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 3.7 լիտր, իսկ հզորությունը՝ 314 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 6.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 247 կմ/ժամ:
Նախատեսվում է, որ մեքենան աճուրդով կվաճառվի 2018-ի հուլիսի 13-ին:
Աղբյուրը՝ life.tert.am