Ադրիանա Գալստյանը պարզաբանում է` ինչու է հարսի կերպարում ներկայացել

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը կրկին հանրության ուշադրության կենտրոնում է: Համացանցում են հայտնվել նրա հարսանյաց զգեստով լուսանկարները, որոնք նոր խոսակցությունների պատճառ են դարձել: Թեև կարծիքներ կան, որ լուսանկարները «Նռան հատիկ» հեռուստասերիալում դերասանուհու կերպարի հետ են կապված, սակայն քննարկվում են նաև այն կարծիքները, թե այսպես դերասանուհին ակնարկել է անձնական կյանքում փոփոխությունների մասին:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Ադրիանայի հետ` ճշտելու, թե իրականում ինչ նպատակով են արված հարսանյաց զգեստով լուսանկարները:

«Նկարները բացառապես կերպարիս հետ են կապված, քանի որ «Նռան հատիկ» հեռուստասերիալի հետևողները գիտեն, որ հերոսուհիս` Ադրիանան և Սեթը պատրաստվում են ամուսնությամբ կնքել իրենց հարաբերությունները: Եվ ահա, նրանք, ըստ սցենարական գծի, ամուսնացել են»,- նշեց դերասանուհին` հավելելով, որ այդ սերիան շուտով եթերում կլինի:

Աղբյուրը՝  Life.panorama.am