1990-ականների հայտնի Spice Girls փոփ խմբի մասնակիցները կվերամիավորվեն, որպեսզի ելույթ ունենան արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին։
Հարսնացուն տարիեր առաջ եղել է խմբի մեծ երկրպագուն։ Spice Girls-ի վերամիավորման մասին առաջինն իր Instagram-ում հայտնել է Վիկտորյա Բեքհեմը, որը երկար տարիներ չի համաձայնել վերսկսել երաժշտական կարիերան։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ի թոռան և ամերիկացի նախկին դերասանուհու հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին, Վինձորի ամրոցում։
Աղբյուրը՝ 1in.am