Մասնավոր ինքնաթիռ, Gucci-ի պայուսակ և անձնական ոճաբան. Ինչպես է ապրում Բեյոնսեի 6-ամյա դուստրը

Բեյոնսեի և Ջեյ Զիի դուստրը՝ Բլյու Այվի Քարթերը դեռևս մինչ ծնունդը մասնակցել է թրեքի ձայնագրման, իսկ 1 տարեկանում մասնավոր ինքնաթիռի տեր դարձել։ Այժմ նրա Instagram-ի էջին բաժանորդագրված է ավելի քան 120 հազար մարդ, ովքեր դառնում են նրա շքեղ կյանքի ականատեսը։

Բլյու Այվին ծնված օրից ուսումնասիրում է 3 լեզու։ Տանը աղջկա հետ ծնողներն ու դայակները խոսում են անգլերեն։ Բացի այդ, նա սովորել է խոսել ֆրանսերեն և աֆրիկյան Սուահիլի ժողովրդի լեզվով։

Երբ աղջիկը դեռ չէր ծնվել, աստղային հայրիկը նրա սրտի տրոփյունի ձայնագրությունը ներգրավել էր իր Glory սաունդթրեքում։

5 տարեկանում աղջկա ձայնը երկրպագուները կարողացել են լսել lue’s Freestyle/We Family ստեղծագործության մեջ։

6 տարեկանից Բլյու Այվին իր տրամադրության տակ ունի անձնական ոճաբան՝ Մանուել Մենդեսը, ով զգեստներ է ընտրում ոչ միայն նրա, այլև նրա տիկնիկների համար։ Ոճաբանի խոսքով՝ աղջիկը հիանալի ճաշակ ունի, պաշտում է Dior և Gucci ապանքանիշերն ու տարբերակում մի դիզայների արտադրանքը մյուսից։ Նա հավանում է նաև ավստրալական Mischka Aoki բրենդն ու իտալացի դիզայներ Giuseppe Zanotti-ի կոշիկները։ Աքսեսուարների հարցում նա նախապատվություն է տալիս Gucci-ին։

Ծննդյան առաջին տարեդարձին նվեր ստացած անձնական ինքնաթիռով նա ուղևորություն է կատարում ընտանիքի 5 տների միջև։ Դրանցից 2-ը գտնվում են Լոս Անջելեսում, 3-ը՝ Նյու Յորքում և 1-ը՝ Մայամիում։

Աղբյուրը՝ 1in.am