Լեոնարդո Դի Կապրիոյի երազանքը սկսել է իրականանալ

Իր անունը ի պատիվ հանրահայտ նկարչի և գյուտարարի ստացած դերասանը վաղուց է երազում խաղալ դա Վինչիին։ Եվ ահա, նրա երազանքը կամաց–կամաց իրականանում է։

Ըստ Deadline-ի տվյալների, Դի Կապրիոն իր Appian Way կազմակերպության օգնությամբ և Ջենիֆեր Դեվիդսոնի հետ համատեղ ստեղծում է Լեոնարդո Դա Վինչիի կինոկենսագրությունը։ Օսկարի ներկայացված Ջոն Լոգանը արդեն աշխատում է սցենարի վրա, որի հիմքում ընկած է Վոլթեր Իսաակսոնի «Լեոնարդո դա Վինչի» կենսագրական գիրքը։

Ֆիլմը պարզ կոչվելու է՝ «Դա Վինչի»։ Այն մասին, որ հենց Լեոն է լինելու գլխավոր դերակատարը ոչինչ չի հաղորդվում։ Բայց դժվար թե դերասանը նախագծում գումար ներդնի, և դերը տա մեկ ուրիշին։ Իհարկե, այս պահին, Դի Կապրիոն պայմանագիր ունի Քվենթին Տարանտինոյի հետ. նա գրանցված է Չարլզ Մենսոնի սպանությունների մասին Տարանտինոյի նախագծում։

«Դա Վինչի» ֆիլմի նկարահանման ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Ոչինչ հայտնի չէ նաև ռեժիսորի թեկնածուների վերաբերյալ։

Աղբյուրը՝ 1in.am