ԱՄՆ-ում վագրը փորձել է խլել փոքրիկ աղջկա խաղալիքն ու զվարճացրել է կենդանաբանական այգու այցելուներին (տեսանյութ)

ԱՄՆ Օքլահոմ նահանգի Թուլս քաղաքի կենդաբանական այգում վագրը փորձել է խլել այգու այցելուներից Րուբի անունով փոքրիկ աղջկա խաղալիքը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կենդանուն խանգարել է ապակե պատնեշը:

Համացանցում տարածված տեսանյութը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում, որոնց բավականին զվարճացրել է վագրի պահվածքը:

Տեսանյութը նկարահանել է աղջնակի մայրը, կադրերում երևում է, թե ինչպես է վագրը գաղտնի փորձում մոտենալ խաղալիքին, այնուհետև նետվում այն խլելու, սակայն ապարդյուն:

Աղբյուրը՝ tert.am