Nintendo ճապոնական կորպորացիան ֆիլմ է նկարահանելու իր ամենահայտնի տեսախաղի՝ Super Mario Brothers-ի («Մարիո սուպերեղբայրները») մոտիվներով: Այդ մասին հայտարարել է ճապոնական ընկերությունն ինքը:
Անիմացոն ժապավենի նկարահանումներն անցկացվելու են Universal Studios ամերիկյան կինոընկերության հետ համատեղ, որը նաեւ որպես կինոնկարի հրատարակիչ հանդես կգա ամբողջ աշխարհում: Ֆիլմի թողարկման ժամկետի մասին առայժմ չի հաղորդվում: Մարիո եւ Լուիջի եղբայրները թերեւս ամենահայտնի եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող ճապոնական Nintendo խաղերի շարքի հերոսներն են:
Ֆրանշիզայի գոյության ողջ ընթացքում վաճառվել է իտալացի ջրմուղագործների արկածների մասին պատմող տարբեր խաղերի ավելի քան 790 մլն օրինակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը՝ 168.am