2025 թվականից McDonald’s-ի փաթեթավորումն ամբողջությամբ կպատրաստվի վերամշակված նյութերից

McDonald’s արագ սննդի ցանցը 2025 թվականին ամբողջությամբ կանցնի վերամշակված նյութերից պատրաստված փաթեթավորման: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով սննդի ցանցի հայտարարությունը:
«Փաթեթավորման հարյուր տոկոսը կպատրաստվի վերամշակված նյութերից՝ շրջակա միջավայրը պահպանելու և արտանետումների քանակը նվազեցնելու նպատակով: Մեր հաճախորդները հիմնական խնդիր են անվանել փաթեթավորումից առաջացած աղբը, որի վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք: Գնորդները ցանկանում են փաթեթավորում օգտագործել, որին կարելի է վերամշակման համար հարմար ձև տալ», – ասվում է ընկերության հայտարարությունում:
Նշվում է, որ այժմ McDonald’s-ի փաթեթավորման միայն կեսն է պատրաստվում վերամշակված նյութերից:

Աղբյուրը՝ tert.am