«Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենը հարվածել է ոստիկանության բաժնի պետի տեղակալին

 

Ոստիկանության Մաշտոցի բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» փաստով նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին ժամը 11:30-ի սահմաններում՝ Մարգարյան փողոցի 6/1 հասցեում, ոստիկանները ծառայության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:  Քաղաքացին չի ենթարկվել ոստիկանության ծառայողների պահանջներին եւ ձեռքով հարվածել է ոստիկանության բաժնի պետի տեղակալի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  Պարզվել է, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ, 72-ամյա Գրիգոր Գրիգորյանն է, ով «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենն է: