Հայաստանը ռուսների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների շարքում է

Փորձագետները պարզել են, թե գարնանը որ երթուղիներն առավել նախընտրելի կլինեն ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով OneTwoTrip– ին:

Ընկերության մասնագետները վերլուծել են մարտի 1-ից մայիսի 31-ը զբոսաշրջիկների նախընտրություններն ավիատոմսերի ձեռք բերման առումով: Ներքին ուղղություններից ամենապահանջվածն են Մոսկվան, Սոչին և Սանկտ Պետերբուրգը:

Արտասահմանյան ուղղությունների շարքում ռուսներին ամենից շատ հետաքրքրում են Թուրքիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը: Զբոսաշրջիկները նաև փնտրում են տոմսեր դեպի Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա։

shantnews.am