Կալինինգրադից Երևան չարթերային չվերթեր կբացվեն

Nordwind Airlines ավիաընկերությունը փետրվարի 14-ից Կալինինգրադից Երևան ուղիղ չարտերային ուղևորափոխադրումները կսկսի: Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, ТАСС-ի փոխանցմամբ, փետրվարի 5-ին հայտնել է Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«2021 թվականի փետրվարի 14-ից Nordwind ավիաընկերությունը ծրագրում է ուղիղ չարտերային չվերթներ կատարել Կալինինգրադից Երևան:

Այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ թռիչքները ծրագրված են ձմեռային չվացուցակի գործողության շրջանակում՝ 2021 թվականի փետրվարի 14-ից մինչև մարտի 21-ը և ամառային սեզոնի սկզբին՝ մարտի 28-ից մինչև ապրիլի 25-ը: Դեպի Երևան չարտերային չվերթերը կկատարվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին 189 ուղևորի աթոռներով Boeing B 737 օդանավերով»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Խաբարովո օդանավակայանից մեկնումը ծրագրվում Է 09:40-ին, Երևանի օդանավակայան ժամանումը՝ 15:35-ին: Երևանից թռիչքը՝ 16:35-ին, Կալինինգրադ ժամանումը՝ 18:30-ին: Թռիչքի տևողությունը կկազմի չորս ժամ,-նշել են մամուլի ծառայությունում:

Թռիչքներ ծրագրող ուղևորներին խորհուրդ է տրվել ծանոթանալ Հայաստանի Հարնապետություն մուտքի կանոններին և կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մտցված սահմանափակումներին։

Իրավաբան.net