Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Ադրբեջան ու Հայաստան՝ փետրվարի 15-ից

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը փաստաթուղթ է ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին, հայտնում է Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Որոշվել է վերականգնել միջազգային թռիչքները Ադրբեջանի (Մոսկվա – Բաքու, շաբաթական երկու թռիչք) և Հայաստանի հետ (Մոսկվա – Երևան, շաբաթական չորս չվերթ) փոխադարձ հիմունքներով 2021 թ. փետրվարի 15-ից», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել գործադիր շտաբի առաջարկով ՝ կանխելու նոր կորոնավիրուսային վարակի ներկրումն ու տարածումը:

Բացի այդ, փետրվարի 8-ից Մոսկվա-Բիշկեկ երթուղով դեպի Ըրղըզստան կանոնավոր չվերթների թիվը փոխադարձ հիմքերով ավելանում է ՝ շաբաթական մեկ թռիչքից հասնելով երեքի:

Իրավաբան.net