Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

armeniasputnik.am