Բնապահպանական աղետ. Որքան վնաս է կրել Հայաստանը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը ներկայացրել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ: Նախագծի նախաբանից տեղեկանում ենք, որ 1994-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանը կրել է ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս` ջրհեղեղների, երկրաշարժերի, երաշտի, կարկուտի, գարնանային ցրտահարության և սելավների տեսքով արտահայտված բնական աղետների հետևանքով, որ տեղումների քանակը պակասել է 9 տոկոսով, իսկ օդի ջերմաստիճանը բարձրացել է 1,23 աստիճանով:

Սրա պատճառներից թերևս հիմնականը շրջակա միջավայրի անխնա ոչնչացումն է, բնապահպանական նպատակներով տասնյակ տարիներ ստացվող միջազգային օժանդակության մսխումն ու յուրացումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: