Հայ դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել․ սիրիացի վարձկան

Մարդասիրական ճգնաժամերի լուսաբանմամբ զբաղվող անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով ակտիվորեն լուսաբանում է Արցախյան գոյամարտը, թվիթերյան իր էջում գրել է․

«Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիայի ազգային բանակի զինյալը պատմում է.

«Զարմիկներս ու ես Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց «Սուլթան Մուրադ» խմբավորումից 8 զինյալի և ևս 2-ին՝ «Համզայից»: Դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»,-գրել է Լինդսի Սնելը։

աղբյուր՝ shantnews.am