Մերոնք հերոսաբար դիմակայում են, բայց էլի ունենք զոհեր

Գիշերն Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են ընթանալ մարտեր: Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել։ Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի: Մեր զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են, ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ, ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,-ասաց Հովհաննիսյանը:

shantnews.am