ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է , որ հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝
Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
Զարկերակային օքսիմետրեր
Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: