ՌԴ-ում ապրող հայ եղբայրները օդանավով Հայաստան օգնություն են ուղարկել

Աշխարհի տարբեր կետերից այս օրերին շատ բարերարներ փորձում են օգնություն ցույց տալ իրենց հայրենակիցներին և աջակցել Հայաստանին այս դժվարին օրերին:

Ինչպես տեղեկանում ենք, օրեր առաջ դեպի Հայաստան իրենց օգնությունն են ուղարկել Gera Professional ապրանքանիշի ռուսաստանաբնակ հիմնադիրներ Գերասիմ և Կարեն Հարոյանները, որոնք 2 տարուց ավել է, ինչ ունեն նաև հայաստանյան իրենց նեկայացուցիչը՝ Gera shop Armenia:

Մեր հայրենակիցներն իրենց հումանիտար օգնությունը փոխանցել են ՀՀ Պաշտպանության նախարարությանը. ապրանքանիշի կողմից փոխանցվել է առաջին անհրաժեշտության պարագաներ՝ ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր և այլն: