Հայաստանի քաղաքական և հոգևոր վերնախավը Ծիծեռնակաբերդում է՝ հարգելու 1915 թ. անմեղ զոհերի հիշատակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգելու 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նա նաև ուղերձ հղեց Ծիծեռնակաբերդի բարձունքից:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներ այս տարի տեղի չեն ունենա՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով: