«Այո, քաղավիացիայի ոլորտում մենք ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից և շահարկողները իզուր են շահարկում։ Ես կարծում եմ՝ սա պետական մարմինների սաբոտաժի դեպքերից մեկն է։
Ես Կապանի իմ ասուլիսում խոսել եմ, թե ինչպես որոշ պաշտոնյաններ, ում գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել և որոնց անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ՝ զենքերի վաճառք և այլն և այլն, և դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ»,- հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով՝ ենթադրվող կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցվել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից: Այս ամեն ինչի արդյունքում է տեղի ունեցել այս պատմությունը:
Վարչապետը նշեց, որ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից ու կառավարությունից։
«Եթե շատ անկեղծ ասեմ, ամենևին չեմ տխրում այս վիճակից, որովհետև սրանով մենք գիծ կքաշենք և կհասկանանք, որ ավիացիոն կառավարման այն պատկերացումները, որ երկար տարիներ եղել են Հայաստանում, անընդունելի են։ Մեր ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր ցուցանիշներին»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև անդրադարձավ քննարկվող այն տեղեկություններին, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախկինում (մասնավորապես 2015 թվականին) ստուգումներ են անցկացվել են, և խնդիր չի եղել, Հայաստանը համապատասխանել է միջազգային չափանիշներին։
Վարչապետ Փաշինյանը մանրամասնեց՝ 2015 թվականին այլ ստուգումներ են անցկացվել, և ընդամենը հարցումներ են եղել։
«Իսկ նոր ժամանակներում եղել են իրական ստուգումներ, որոնք բացահայտել են իրական պատկերը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ստուգումներ իրականացնող եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, մայիսին պետք է տեղի ունենար քննարկում, և դրա արդյունքում կայացվեր որոշումը։
Նա տեղեկացրեց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշումը բողոքարկել է։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել, որովհետև օտարերկրյա կառույցը պարզապես չի կարող դա անել։
Աղբյուրը՝ animaldaily.ru