Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:
Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:
![На изображении может находиться: один или несколько человек и на улице](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.0-9/92277851_2804092346293574_5692634453952692224_n.jpg?_nc_cat=103&_nc_sid=110474&_nc_ohc=mmCVosNE97AAX_6O_4b&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=4eb8fc5a6bc07e5a5177ae3af11c5b12&oe=5EB27A67)
Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:
Մանրամասները տեսանյութով կներկայացնենք առաջիկա ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։