Ինչպես Ֆեյսբուքն արձագանքեց Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեին լիցենզիայից զրկելուն

Ես ավիացիայի ոլորտից բան չեմ հասկանում, բայց երկու հարց ունեմ․

1. Լիցենզավորման իրավունքից զրկվելը (եթե սխալ եմ հասկացել, խնդրում եմ՝ ուղղեք) նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ պատկան մարմինը չի կարող լիցենզավորել նույնիսկ ՀՀ թիվ մեկ օդանավի չարտերները դեպի Եվրոպա։

2. Եթե այո, ու չի կարող, հնարավո՞ր է՝ մեր օդանավն ու անձնակազմին արտոնագրել մեկ այլ երկրում (օրինակ՝ Ռուսաստանում կամ Իրանում կամ էլ Չինաստանում)։

Ընդհանրապես, երբ մարդուն պետական կարևորագույն աշխատանքի ես նշանակում, պետք ա մի հատ պարզ, հասարակ թեստ անցկացնես՝ ինչքանով ա տվյալ մարդն իր հայրենիքը սիրում ու իրենը համարում։

Ժող ջան, հավատացեք, աշխարհի լավագույն մասնագետն էլ էղավ, եթե տվյալ երկիրն իրենը չհամարեց, եթե ուրիշ երկիր գերադասեց իր երկրից, ուրեմն ինքը պետական պաշտոնյա չի կարա լինի։

Հ.Գ. Որոշ ժամանակ ապրելով ուրիշ երկրում, բայց ամեն մի ստից հարցի ժամանակ Հայաստանիս անունը տալով՝ մի օր ընկերներիցս մեկը ասեց՝ դու ստեղ երկար չես ձգի, դու չափից շատ ես Հայաստանի անունը տալիս ու ճիշտ ասեց, ես երկար չձգեցի…

Hayk Ghazaryan

Ոնց անենք, որ հիմար հայտարարություն անող բոլոր պաշտոնյաները, անկախ սեռից, «հղիանան» ու ինքնամեկուսանան Դանիայում։
Քայլ արա, թռիր երկրից…

Պահանջում եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի հրաժարականը։

Իրինա Հարությունյան

Էն սիրուն աղջիկը, փաստորեն, գցեց ու թռավ:
Տաթո ջան, սիրուն չի:

Nikos Nikolayidis

Լուրջ չի դզում Տաթևիկ Ռևազյանի անձանական կյանքի մեջ մտնելու երևույթը, ա ձեզ ի՞նչ, թե որտեղ կծննդաբերի էդ աղջիկը։ Մեկ էլ որ չեն ասում թռել ա, որովհետև լիցենզիայից զրկում էին, լո՞ւրջ, որ ստեղ լիներ չէի՞ն զրկելու։

Երբ խոսում ենք որ պետք է մարդիկ հայրենադարձ լինեն ու էստեղ աշխատեն, դա չի նշանակում որ նրանք իրանց անձնական կյանքը պետք ա ոչնչացնեն իրանց երկրորդ հայրենիքում։

Աղբյուրը՝ blognews.am