Կորոնավիրուսի համաճարակից անհանգստացած քաղաքացիներից բացի՝ կա ևս մեկ անհանգիստ անձանց խումբ՝ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկեր ունեցող քաղաքացիները։ Այս օրերին Կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարվում է Հայաստանում ֆինանսական կառույցների կայունության մասին։ Կենտրոնական բանկն էլ պարբերաբար հորդորներ է հղում ֆինանսական կառույցներին և վարկեր ունեցող քաղաքացիներին։
Ներկայացնում ենք այն բանկերի ցանկը, որոնք արդեն իսկ վարկ ունեցող որոշ շերտերի համար արձակուրդներ են սահմանել։
Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։ Գործող բանկերը 17-ն են, իսկ վարկային կազմակերպությունները՝ 43-ը։
Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։
«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։
«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։
«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։
«Արցախբանկը» մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ չի կիրառի վարկերի նկատմամբ։
«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։
«Ինեկոբանկը» մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի։
«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։
«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։
«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը։
«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։
«Կոնվերսբանկ»–ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։
Արտոնություն չսահմանած բանկերը՝
«ՎՏԲ» բանկը ընդհանուր արտոնություն չի սահմանել, առաջարկել է անհատական մոտեցում։
«Մելաթ» բանկը արտոնություն չի սահմանել
«Էյչ Էս Բի Սի» բանկը արտոնություն չի սահմանել
«Արմսվիսբանկ»–ը արտոնություն չի սահմանել
«ԱյԴի բանկ»–ը արտոնություն չի սահմանել:
Աղբյուրը՝ hetq.am