Ավիաընկերությունները կրճատել են դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը

Սա կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոց է, նաև երկրից մեկնել ցանկացողների թիվն այժմ մեծ չէ

Որոշ ավիաընկերություններ կրճատել են դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

«Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլ.փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով: Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստը», – ասված է Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրությունում։

Իռլանդական լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը մարտի 2–ին արդեն իրազեկել է իր ուղևորներին, որ կորոնավիրուսի պատճառով կրճատելու է իր չվերթների քանակը։ Այս դեպքում խոսքը հենց դեպի Իտալիա չվերթների մասին է, որտեղից հաղորդագրություններ են ստացվում բազմաթիվ վարակվածների մասին։ Սահմանափակումը դեռևս գործելու է մարտի 17–ից մինչև ապրիլի 8–ը։

Այն մասին, որ «Ryanair»–ի ինքնաթիռները վերջին օրերին կիսադատարկ են թռչում, իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են նաև հայկական տիրույթի օգտատերերը․

«Արդեն երկրորդ ինքնաթիռն ենք նստում, որ կիսով չափ դատարկ է։ #CoronavirusInItaly»։

Աղբյուրը՝ jam-news.net