«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը:
Եվ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են ունենում: Ու այս իրավիճակը խիստ զայրացրել է մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, որոնք այս ընթացքում մեծ դժվարությամբ են կարողանում իրենց մեքենաները վաճառել:
Ինչո՞ւ պատրաստ չենք նման հոսքի, չէ որ բոլորին էր հայտնի՝ մեքենաների մեծ հոսք է սպասվում մինչեւ 2020 թ. դեկտեմբերի վերջ: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ այս տարվա ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են: Այսինքն՝ անպատրաստ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: