«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս։
«Ն և Ս» ՍՊԸ-ն, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել․ մեր տեղեկություններով՝ Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես պետք է լինեին 14 հարկանի, իսկ նվիրատվությունից հետո դարձել են 18 հարկանի։ Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաև «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է։
Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի Սանմաքրման և աղբահանության հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցում են որպես նվեր քաղաքին։
Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել։ Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում