Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 21 հա տարածք

Հոկտեմբերի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Արևշատ գյուղում՝ 4000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 200 քմ, Բաղրամյան գյուղում՝ 500 քմ, 

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 600 քմ, Շիրակամուտ գյուղում՝ 300 քմ, 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2 հա, Գեղադիր գյուղում՝ 15 հա, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, Արթիկ քաղաքում` 200 քմ,

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Tert.am