Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը`141 երկրների թվում զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը:
2019 թվականին Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է մեկ կետով:
Եվրասիական տարածաշրջանի երկրներից Հայաստանը զիջում է Ռուսաստանին (43-րդ հորիզոնական ընդհանուր վարկանիշում), Ղազախստանին (55) և Ադրբեջանին (58)՝ առաջ անցնելով Վրաստանից (74), Ուկրաինայից (85), Մոլդովայից (86), Ղրղզստանից (96) և Տաջիկստանից (104): Թուրքիան 61-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 99-րդ տեղում:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սինգապուրը: Առաջին հնգյակում են նաև ԱՄՆ-ն, Հոնկոնգը, Նիդեռլանդները և Շվեյցարիան։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ներկայացված է 141 երկիր։
Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ինդեքսը կազմված է 12 ցուցանիշից՝ ենթակառուցվածքների վիճակ, ՏՏ և ժամանակակից հաղորդակցություններ, մակրոտնտեսական կայունություն, սպառողական շուկա, աշխատաշուկա, ֆինանսական համակարգ, առողջություն, կրթություն, բիզնես-զարգացման դինամիկա, նորարարությունների կարողություն և այլն: