2021 թվականից Հայաստանում արևային էլեկտրակայանները տարեկան ավելի քան 100 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա կարտադրեն։ Դրանցից ստացվող եկամուտն ավելի քիչ կլինի, քան նախկինում, սակայն այդ հանգամանքն էլ չի կանգնեցնում ներդրողներին։
Հայաստանում արևային էներգետիկայի հզորությունները 10 անգամ կավելացվեն։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀԾԿՀ–ից` 2020-2021 թվականներին 100 մեգավատ հզորությամբ 27 արևային կայան կշահագործվի։Արտոնությունների առաջին և երկրորդ փուլըԱրտոնությունների առաջին «պատուհանը» բացվել է 10 մեգավատ ընդհանուր հզորությամբ 12 արևային կայանների համար։ Այդ կայանների համար ձեռնտու սակագին են սահմանել դեպի ցանց հոսանք վաճառելու համար` 43 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց` չհաշված ԱԱՀ–ն։ Սա Հայաստանի էներգահամակարգում ամենաբարձր սակագներից մեկն է (ավելի բարձր է միայն հողմային էլեկտրակայաններինը)։ Այդ 12 կայանից 10-ն արդեն կառուցվել է, իսկ վերջին երկուսը աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ։
Դրանից հետո պետությունը բացեց արտոնությունների երկրորդ «պատուհանը»` այս անգամ ոչ թե 10, այլ 100 մեգավատ հզորությամբ կայանների համար։ Այստեղ ապագա կայանների համար պակաս արտոնյալ սակագին է սահմանվել` 24 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց։ Սակայն նման պայմաններում ևս բավական ներդրողներ արձագանքեցին. 100 մեգավատի քվոտան արդեն սպառվել է։ Ազատ մնացած վերջին 1.2 մեգավատը զբաղեցրել է հերթական նախագիծը (այն արտոնագիր է ստացել ՀԾԿՀ օգոստոսի 28-ի նիստին)։ Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլում 27 կայան կշահագործվի։ Բոլորը դեռ կառուցվում են, ցանցին կմիացվեն 2020-2021 թվականներին։Այսպիսով, նոր արևային կայանների համար տեղ դեռ չկա։ Սակայն, ինչպես այսօրվա նիստին հայտնեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, իշխանությունները քննարկում են նոր, արդեն երրորդ սակագնային պատուհանը բացելու հնարավորությունը։Հետաքրքրվում են նաև լեհերը«24 դրամ սակագինը, որը մենք ստացել ենք, ավելի ցածր է, քան եղել է առաջին կայանների համար, սակայն դա էլ մեզ լրիվ բավարար է։ Եկամուտը փոքր կլինի, սակայն կայուն, քանի որ «Էլցանցերը» պարտավոր կլինեն 20 տարի շարունակ երաշխավորված գնել մեր էլեկտրաէներգիան։ Իսկ մենք, մեր հերթին, էլեկտրակայանում 5-6 մշտական աշխատատեղ կստեղծենք»,-նշել է «ԼիՄար Գրին» ընկերության տնօրեն Հովհաննես Բաբուջյանը։ Այս ընկերությունը վերջին արտոնագիրը ստացել է արևային էլեկտրակայանների երկրորդ «հոսքի» ժամանակ։
Կայանը կկառուցեն Հայաստանի Թալինի տարածաշրջանում։ Այստեղ, Արագածի նախալեռներում, շատ քարքարոտ հող կա և քիչ ոռոգման ջուր։ Այդ պատճառով հողն այդ այնքան էլ բերրի չէ, ինչպես Արարատյան դաշտում։ Մյուս կողմից, այստեղ արևային ճառագայթման բարձր ինտենսիվություն է նկատվում, իսկ դա նշանակում է, որ արևային կայաններն ավելի արդյունավետ կաշխատեն։Նախագիծը գրավել է ոչ միայն հայերին, այլև մի քանի ներդրողի Լեհաստանից (նրանց ուղղորդել են Լեհաստանում բնակվող ծանոթ հայերը)։ Այդ պատճառով կայանն անվանել են «Սոպոտ» (Բալթիկ ծովի ափին գտնվող լեհական հայտնի զբոսավայրի անունով)։Ինչպես է աշխատում էլեկտրական ցանցըԱրևային կայանները ցանցի համար միայն մեկ թերություն ունեն. դրանց գեներացիան կայուն չէ և կախված է ժամից և սեզոնից, այդ պատճառով՝ դրանք էներգիան խափանումներով են մատակարարում։ Սակայն այդ տատանումները կարելի է մարել ջերմային էլեկտրակայանների հաշվին, որտեղ արտադրությունը կարելի է կարգավորել։ Երբ համակարգում պակաս է առաջանում, ՋԷԿ–ն ավելացնում է արտադրությունը։ Իսկ հենց որ արևային և հողմային կայանները «լիարժեք էներգիա են արտադրում», ՋԷԿ–ը պակասեցնում է արտադրությունը։Այժմ ՀԷՑ-ը և ԲԷՑ-ը քննարկում են, թե արդյո՞ք հնարավոր է էլեկտրահաղորդման նոր գծեր անցկացնել այնտեղ, որտեղ նոր արևային և հողմային կայաններ են կառուցվելու։ Այդ կետերից շատերը գտնվում են ամայի վայրերում, այդ պատճառով էլ այդտեղ մի քանի կմ երկարությամբ գծեր պետք է անցկացնեն։ Մաքուր էներգետիկային օգնելու և բիզնեսին ավելորդ ծախսերից ազատելու համար էլցանցերը քննարկում են այդ տեղանքում նոր գծեր անցկացնելու հնարավորությունը։
Այսպիսով, 2020 թվականի վերջին Հայաստանում 110 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ կգործեն։ Բացի այդ, հանրապետությունում արդեն իսկ շուրջ հարյուր արևային պանելներ են գործում տների և փոքր ձեռնարկությունների տանիքներին։ Մինչև 150 կիլովատ հզորությամբ պանելները Հայաստանում թույլատրվում է տեղադրել առանց արտոնագրի։ Այդ սպառողները դեպի ցանց հոսանք չեն վաճառում, սակայն էլեկտրաէներգիայի վարձը վճարելիս նրանք ավելի քիչ են վճարում (օրինակ, եթե ամսական 300 կվտ/ժ են սպառել, իսկ արտադրել 100, ապա վճարում են միայն մնացած 200-ի համար)։
Նշենք, որ արևային և հողմային կայանները դեռ արտադրում են Հայաստանի գեներացիայի ընդհանուր ծավալի հարյուրերորդ մասը միայն։ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.8 մլրդ կվտ/ժ հոսանք, որից արևին և քամուն բաժին է հասել 7,1 մլն կվտ/ժ–ը , այսինքն` շուրջ 0,1%)։ Սակայն 2021 թվականին կշահագործվի 100 մվտ ընդհանուր հզորությամբ ևս 27 արևային կայան։ Տարեկան դրանք կարտադրեն շուրջ 100 մլն կվտ/ժ։ Իսկ դա արդեն երկրի ներկայիս էլեկտրաէներգիայի արտադրության 1%–ից ավելին է։