ՊԵԿ-ն ընդառաջեց գործարարներին. չեն տուգանի

Հարկային մարմիններն այսուհետ չեն տուգանի այն գործարարներին, ովքեր նոր բիզնես են սկսում, դիմել են, բայց նոր սերնդի ՀԴՄ դեռ չեն ստացել: Այսօր գործարարների հետ հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ: Այս մասին Lragir.am-ին ասաց “Կասեցում” քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:

ՈրոնելԱրխիվРусEngՀայToggle navigationՊԵԿ-ն ընդառաջեց գործարարներին. չեն տուգանիՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող20:31 27.08.2019 | Բիզնես | Դիտումներ՝ 726 Հարկային մարմիններն այսուհետ չեն տուգանի այն գործարարներին, ովքեր նոր բիզնես են սկսում, դիմել են, բայց նոր սերնդի ՀԴՄ դեռ չեն ստացել: Այսօր գործարարների հետ հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ: Այս մասին Lragir.am-ին ասաց “Կասեցում” քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:

“Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի հետ։ Այսուհետ ՊԵԿ-ը կշարունակի վերահսկել, բայց զերծ կմնա տուգանքներից նոր սերնդի ՀԴՄ սարքի համար դիմած տնտեսվարողների նկատմամբ”,- ասաց Սամսոն Գրիգորյանը:Օրերս Սամսոն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հարկային մարմիններն այս օրերին տուգանում են այն գործարարներին, ովքեր բիզնես են հիմնել Հայաստանում, բայց նոր սերնդի ՀԴՄ-ներ չունեն: Դրա հետևանքով նոր բիզնես գործունեություն ծավալելու գործընթացը դանդաղում է:Լրատվամիջոցների կողմից հարցի բարձրացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտել է հարցին, տեղեկացրեց Գրիգորյանը:

“Պարոն Անանյանն ասում է՝ հուսով ենք, որ արդեն սեպտեմբերի վերջին նոր սերնդի ՀԴՄ-ների խմբաքանակը կբերեն: Ասաց՝ մինչ այդ մեղմ կլինենք, չենք տուգանի, ով էլ տուգանվել է, կդիմեն բողոքարկման հանձնաժողովի, կբողոքարկվի”,- փոխանցեց Սամսոն Գրիգորյանը:

Հարկայիրն մարմինները միայն մոնիթորինգ են իրականացնելու նման տնտեսվարողների մոտ, չեն տուգանելու: Կտուգանվեն միան նրանք, ովքեր առանց նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացնելու կփորձեն գործունեություն ծավալել:

Աղբյուրը lragir.am