Երկար սպասված անձրևը կթակի պատուհանը. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով։Երևան քաղաքում ևս օգոստոսի 26-30-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի + 36-ի:ՀՀ ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում շարունակվում է պահպանվել բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը: