Ինչ խախտումներ է հայտնաբերել ՊՎԾ–ն պոլիտեխնիկում. ուսումնասիրությունն ավարտվել է

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացրած ուսումնասիրությունների ժամանակ խախտումներ է հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք ՊՎԾ–ի Facebook–յան պաշտոնական էջից։

«Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում»,–նշված է հաղորդագրության մեջ։Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Գրությունն ուղարկվել է նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։