Համացանցում հայտնվել է մետրոյի նոր կայարանի նախագծային տարբերակներից մեկը

Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը «Աջափնյակ» կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Առաջիկայում նախատեսվում է թունելային անցումն ամբողջությամբ արդիականացնել: Համացանցում հայտնվել է մետրոյի նոր կայարանի նախագծային տարբերակներից մեկը: