Երևանի 90 շենքում արևային համակարգ կտեղադրվի, մուտքերում՝ էներգախնայող լուսավորություն

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում նախատեսվում է մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ:Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, կփոխարինվեն նաև բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով մի շարք ընտանիքների կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ:Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից (համատիրություն) լրացնել ու հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը: Այնուհետ դիմում-հայտը և պարտավորագիրը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 16:00-ն:Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ EU4YSC@yerevan.am էլ. փոստին: