Քննչական մարմինների գործառույթն է պարզել, թե ինչպես են մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Հարցին, թե անվտանգությանը սպառնալիք չէ՞, երբ շատ կարևոր փաստաթղթեր հայտնվում են այլ անձանց տրամադրության տակ, Գրիգորյանը պատասխանեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ լուծված է փաստաթղթերը գաղտնի պահելու հարցը և դրա ապացույցը «Վիկիլիկսն» է։ «Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը։ «Վիկիլիկսը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը երկրի հայտնվել էին լրատվամիջոցներում»,- ասաց Գրիգորյանը։Նրա խոսքով՝ կատարվածը մտահոգիչ է ոչ միայն իր, այլև՝ անվտանգության համար ցանկացած պատասխանատուի համար։ «Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիությունը նշանակում է նաև ապահովվածություն, անվտանգություն», – հավելեց Գրիգորյանը։
Աղբյուրը lurer.com