Կառավարական ամառանոցում թեժ է. վարչապետի տանը խնջույք է՝ շրջանավարտների մասնակցությամբ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը այս պահին մթնոլորտը թեժ է, այնտեղ են հարյուրավոր շրջանավարտներ, որոնք կենդանի երաժշտության ներքո նշում են «Վերջին զանգը»:

Հիշեցնենք, նախորդ տարի եւս սահմանամերձ գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտներն իրենց ավարտական խնջույքը նշեցին կառավարական ամառանոցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված ուղիղ եթերում նա նախ շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, մաղթեց կանաչ ճանապարհ եւ բազում հաջողություններ: Այժմ շրջանավարտները լուսանկարվում են վարչապետի հետ եւ շարունակում ուրախանալ: