Նիկոլ Փաշինյանը բացատրեց այսօրվա ակցիայի նպատակը

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են։ Բոլոր նրանք ովքեր ապրում են Հայաստանը ետ շպրտելու մոլուցքով, գործում են ընդդեմ ժողովրդի։ Այս մասին այսօր խոստացված ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավաքված կառավարության անդամներին և ԲԴԽ ներկայացուցիչներին բացատրեց այսօր նախաձեռնած իր ակցիայի նպատակն ու բովանդակությունը։

«Այսօրվա բողոքի ակցիայի նպատակը կոռուպցիոն համակարգի վերջնական կապիտուլացիան է։ Երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում դատական, որ չի պատկանում ժողովրդին։ Ես որպես Հայաստանի ժողովրդի անվտանգության երաշխավոր ամեն անհրաժեշտ պահի դիմելու եմ ժողովրդի օգնությանը»,–ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի` այսօրվա դատարանների մուտքերը փակելու ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի աջակցությունը, որովհետև վճիռներ կարող են կայացնել այնպիսի մարդիկ, որոնք ունեն ժողովրդի անվերապահ աջակցությունը։

armeniasputnik.am