Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո ինչպես երեկ, այնպես էլ այսօր Ազատության հրապարակում այդ որոշման դեմ ակցիա է իրականացվում:

Նրանք նշեցին, որ անցումային արդարադատություն են պահանջում:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
tert.am