Հայաստանի իշխանությունը «սև ցուցակ» է կազմել. ովքե՞ր են ընդգրկվել այդ ցանկում

«Փաստ» Թերթը գրում է, որ իշխանության կազմած ցուցակը բավականին խայտաբղետ է` խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ։

Գործող իշխանությունները քարոզչական «սև ցուցակ» են կազմել՝ black list, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատողներն ու հանրային օրակարգ ստեղծողները։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը

«Այդ ցուցակը բավականին խայտաբղետ է. այստեղ ընդգրկված են խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` իշխանական վերնախավի հանձնարարությամբ տոտալ վերահսկողություն է սահմանվել այս ցուցակում ընդգրկվածների գործունեության ու ՖԲ էջերի նկատմամբ, որպեսզի պետք եղած ժամանակ տեղեկատվական-քարոզչական չեզոքացման աշխատանքներ տարվեն հնարավոր բոլոր մեթոդներով: