Դոլարային միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե. Լևոն Քոչարյան. PanARMENIAN.Net

PanARMENIAN.Net:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը դոլարային միլիարդատեր չէ, միլիոնատեր՝ միգուցե:

«Ո՛չ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվներ էլ հաշվենք: Եթե դու ունես ինչ-որ կարողություն, դա դեռ չի նշանակում, որ միլիարդատեր ես», – ասել է նա:

Հարցին, թե ինչ միջոցներով է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, Լևոն Քոչարյանը պատասխանել է, որ 2008 թվականից ինքը զբաղվում է բիզնեսով, իսկ իր ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը բիզնեսով ավելի վաղ է սկսել զբաղվել:

Նա նշել է, որ միայն Հայաստանում ունի բիզնես: